Անվճար պատվաստանյութը հայերին չի բավարարում, բայց օտարերկրացիների համար` կա

Ե՛վ ՀՀ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը, և՛ ՀՀ ԱՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ պարբերաբար հայտարարել են, որ Հայաստանի Հանրապետություն ներկրված COVID-19-ի դեմ պատվաստանյութերը չեն բավարարում ՀՀ բոլոր քաղաքացիներին անվճար հիմունքներով պատվաստելու համար։

Մինչդեռ պարզվում է, որ անվճար պատվաստանյութ չկա հայերի համար, սակայն օտարերկրյա քաղաքացիներն ունեն հնարավորություն օգտվելու անվճար պատվաստանյութերից։

Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի հրամանից։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն