ՀՀ ԱՆ հերթական գաղտնի հրամանը` 16-18 տարեկան երեխաների և COVID-19-ի մասին

«Հակահամաճարակային Ալյանսը» տեղեկացնում է, որ ՀՀ Առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող անձը ստորագրել է ապօրինի հրաման, որով COVID-19-ի պեմ պատվաստում պետք է կատարվի 16 տարեկանից սկսած։ Մինչդեռ այս պատվաստանյութերը հակացուցված են 0-18 տարեկան երեխաներին։

«Փաստարկ» լրատվականը, ուսումնասիրելով ՀՀ ԱՆ պաշտոնական կայքը, հայտնաբերեց, որ «Հակահամաճարակային Ալյանսնի» կողմից հրապարակված նախարարի հրամանը կայքում բացակայում է։

Սա հիշեցնում է տխրահռչակ Գարդասիլ-4 պատվաստանյութի դեպքում գաղտնի հրամանը, որը նույնպես ՀՀ ԱՆ պաշտոնական կայքում չէր հրապարակվել։

Միևնույն ժամանակ, նախարարության աշխատակիցներն իրենց հարցազրույցներում խոսում են 18-ից բարձր անձանց պատվաստելու մասին, ինչը սակայն չի համապատասխանում ստորագրած հրամանի բովանդակությանը։

Հարց է առաջանում, թե 16-18 տարեկան ո՞ր երեխաներին են պատրաստվում պատվաստել և ի՞նչ նպատակով։

Փաստաթղթերը` ստորև.

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն