… ապա Աստված երբեք Մեծ Ջրհեղեղը չէր անի ու չէր մաքրի Երկիր մոլորակը աղբից. Մարինա Խաչատրյան

Աստված մեզ միշտ օրինակ է ծառայում։
Եթե մեղք լիներ անուղեղների ու մտածողների, բարոյականների ու անառակների, աստվածապաշտերի ու սատանապաշտերի զտումը, ապա Աստված երբեք Մեծ Ջրհեղեղը չէր անի ու չէր մաքրի Երկիր մոլորակը աղբից։
Անշուշտ, դա պետք է լինի միայն Աստծո գործը։ Բայց եթե ես չեմ ուզում ապրել ապուշի, անգրագետի, անառակի, տականքի, մարդասպանի, վախկոտի, պիղծի հետ նույն հողի վրա (այն էլ ՀԱՅՈՑ ՍՈՒՐԲ ՀՈՂԻ ՎՐԱ), ապա ես չեմ գնում Աստծո պատվիրանների դեմ։ Ես ուզում եմ զտվել չարից, վատից ու անմաքուրից։
Թող Աստված խաղաղություն բերի բոլորին, թող վերացնի կուրությունը, թող մտածելու ունակություն տա և տոկունություն, որ հաղթահարեն վախերն ու դադարեն ատել։
Հ.Գ. Բայց միևնույն է, զտումը լինելու է — դեռ չգիտեմ, ջրհեղեղի թե՞ այրման տեսքով, բայց անպայման լինելու է։
Մի խորհուրդ էլ հիմարներին. երբ անիծում եք ինձ, այդ անեծքը ձեզ է վերադառնում եռապատկված։ Դա ինձանից կախված չէ, դա ի վերուստ է կատարվում։ Այդքան հիմար մի եղեք, որովհետև ես դա կանգնեցնելու զորություն չունեմ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն