Առավոտյան մեր տարածքում թշնամին գերի է վերցրել 6 հայ զինվորական

Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ։

Հայ զինվորականներին հրամայված է ոչ մի պարագայում կրակ չբացել Հայաստանի տարածք ներխուժած զինված թշնամու վրա։ Ծեծկռտուք, սպանություն, գերեվարում … մեզ արգելում են ինքնապաշտպանվել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն