Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա` «մշակելու». Հրապարակ

«Հրապարակի» տեղեկություններով` ապրիլի 21-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին շտապ կանչել են Մոսկվա` «մշակելու»։ ՌԴ հատուկ ծառայություններն անհանգստացած են այն հանգամանքով, որ Հարությունյանը հլու-հնազանդ ենթարկվում է Հայաստանի իշխանություններին։ «Հրապարակի» խոսքերով, ԱՀ նախագահին փորձելու են «խելքի բերել»։ Սակայն, քանի-որ Արայիկ Հարությունյանը հանդիսանում է չճանաչված պետության ղեկավար, ապա նրա ՌԴ այցը պաշտոնական լինել չի կարող։

Արայիկ Հարությունյանը կաշկանդված է, քանի-որ ֆինանսական կախվածության մեջ է ՀՀ իշխանություններից։

Տեղեկության վերաբերյալ «Հրապարակը» փորձել է պարզաբանում ստանալ Հարությունյանի մամլո խոսնակ Լուսինե Ավանեսյանից, ով, սական , հայտարարել է. «Մեկնաբանելու կարիք չկա»` փաստացի չհերքելով, որ այցը տեղի է ունեցել։

Մանրամասները` սկզբնաղբյուրում.

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն