Լուկաշենկոն Պուտինի հետ քննարկում է Բելառուսի իշխանության` Արևմուտքի բռնազավթման քաղաքականությունը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն աշխատանքային այցով Ռուսաստանում է և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկում է երկկողմ համագործակցության լայն շրջանակ՝ առևտրատնտեսական, կորոնավիրուսի դեմ պայքարի, տրանսպորտային հաղորդակցության հարցեր։ Սակայն նրանց երկխոսության առաջնային թեման միութենական հարցերն են, աշխարհի արդի մարտահրավերները և իրադրությունը տարածաշրջանում, ինչպես նաև Բելառուսի իշխանության բռնազավթման Արևմուտքի ծրագրերը։ Միաժամանակ հարկ է տեղեկացնել, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը տեղեկացրել է, թե Բելառուսում պետական հեղաշրջման Արևմուտքի նախաձեռնությունները և այդ դեպքում Ռուսաստանի հետ սերտաճման քաղաքականության հարցերը նույն համատեքստում չեն դիտարկվել։ Ի դեպ, Բելառուսի նախագահի հայտարարությունները այն մասին, թե ԱՄՆ-ի իշխանությունները իր անձի դեմ մահափորձ են ծրագրել՝  Սպիտակ տունը համարել է անհիմն ենթադրություն։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն