Արայիկ Հարությունյանը կրկին այցելել է Երեւան

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ծառայողական մեքենաներով, հայկական պետական մեքենայի ուղեկցությամբ այցելեց Երեւան։ Մեր աղբյուրների փոխանցմամբ ուղեկցող մեքենան պատկանում է ՀՀ պետական ապարատին։

Թե ինչու է Հարությունյանն ուղեւորվել  Երեւան, նրա մամլո խոսնակը հայտնեց, որ որեւէ պաշտոնական տեղեկատվություն այս պահի դրությամբ տալ չի կարող։

Կարելի է ենթադրել, որ Արցախի նախագահը Երեւան է ժամանել ոչ անձնական նկատառումներով, այլապես նրան չէր ուղեկցի պետական համարանիշով մեքենա։

Վերլուծելով Հարությունյանի նախորդ չմեկնաբանված այցելությունները Երեւան եւ դրան հաջորդած տարածքային կորուստները` մնում է ենթադրել, թե ինչ կարող է հաջորդել այս այցին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն