Արցախի խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ վերսկսել բանակցությունները

Արցախի խորհրդարանը կոչ է անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ վերսկսել բանակցությունները.

Արցախի Ազգային ժողովը Հանրապետության վերածննդի օրվա առթիվ հայտարարություն է տարածել, որում խորհրդարանը.

Վերահաստատում է իր հավատարմությունը 1988 թվականի փետրվարի 20-ի պատմական որոշմանը, ինչպես նաև հայրենի հողում ազատ ապրելու իրենց իրավունքը պաշտպանելու ցանկությունը.

Կոչ է անում շահագրգիռ միջազգային կառույցներին և, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին ուշադրություն դարձնել այն փաստին, որ Արցախի հայ ժողովուրդը դարեր շարունակ պայքարել է իր ինքնությունը պահպանելու, նյութական և մշակութային արժեքներ ստեղծելու համար, ինչը այսօր, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության որոշ տարածքների օկուպացիայի հետևանքով, ոչնչացման վտանգի տակ են.

Կոչ է անում Մինսկի խմբի համանախագահներին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ԵԱՀԿ-ից ստացած մանդատի համաձայն,  արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը վերսկսելու համար։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն