Ամերիկահայ կոմպոզիտոր Տաթև Ամիրյանի ստեղծագործությունները կհնչեն Musical Armenia երաժշտական ցիկլի ամենամյա համերգին, որը տեղի կունենա մարտի 6-ին Նյու Յորքի հեղինակավոր Կարնեգի Հոլում։
@armenpress-ի փոխանցմամբ՝ Կարնեգի Հոլի Ուեյլ սրահում համերգը կազմակերպել է ԱՄՆ Արևելյան հայոց թեմը։ Ծրագրում կհնչեն Տաթև Ամիրյանի դաշնամուրային ստեղծագործությունները հեղինակի կատարմամբ, ինչպես նաև նրա վոկալ ստեղծագործությունները՝ սոպրանո Աննա Հայրապետյանի կատարմամբ։ Ելույթ կունենա նաև թավջութակահար Լաուրա Նավասարդյանը , որը կկատարի արևմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործությունները։
«Musical Armenia» երաժշտական ցիկլը 1982 թվականից ի վեր անցկացվում է 37-րդ անգամ։ Նախաձեռնության նպատակն է հանրահռչակել հայ կատարողների և կոմպոզիտորների ստեղծագործությունները ԱՄՆ-ում։