Արցախի օկուպացիայից հետո Ակնայում (Աղդամ) ադրբեջանցի գեներալի զրահամեքենան պայթել է ականի վրա

Ադրբեջանի վերնախավի կողմից հայկական Շուշիում, որն այս պահին օկուպացված է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից, կազմակերպված տոնախմբությանը Իլհամ Ալիևի հետ միասին մասնակցել են մի շարք բարձրաստիճան զինվորականներ, բայց ոչ արբեջանի ԶՈւ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Հիքմեթ Հասանովը։ Վերջինս դեռ չի ավարտել իր բուժումը`ականի պայթյունի հետևանքով ստացած վնասվածքից հետո։

Հասանովը լրագրողներին հայտնել էր, որ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, իր մեքենան իր հետ միասին պայթել է հայկական Ակնա (Աղդամ) քաղաքի մոտակայքում։ Նա դեռևս շարունակում է բուժումը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն