Արցախի պետական ​​դրոշը հանվել է Ամարասի վանական համալիրից

Այսօր կեսօրին հայտնի դարձավ, որ «Արցախի պետական ​​դրոշը» հանվել է Արցախի Ամարասի վանական համալիրից, սակայն հետագայում բարձրացվել է: Դա տեղի է ունեցել ռուսների միջամտությամբ:

«Ռուսները եկան ու հանեցին: Ես ոչ մի կապ չունեմ դրոշին վերաբերող հարցերի հետ, բայց այսօր այն նորից տեղադրվեց, ես դա տեսա: Ոչ մի արտասովոր բան, սա առաջին ու վերջին դեպքը չէ »,- ասաց Մաճկալաշենի գյուղապետ Լեռնիկ Ավանեսյանը:

Նոր քարտեզի համաձայն ընդլայնվել է ռուսակա խաղաղապահ զորքերի պատասխանատվության գոտին Արցախի Մարտունու տարածաշրջանում գտնվող Ամարասի վանքի շրջակայքում:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն