Արցախում մարտեր են ընթանում, ազատագրվել է «Քարագլուխ» բարձրունքը, ունենք վիրավորներ

«Փաստարկ» լրտվականին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ այս պահին թեժ մարտեր են ընթանում Արցախի սահմանին, մասնավորապես` Փառուխ գյուղում։

Ըստ մեր աղբյուրների փոխանցման` 8 օր առաջ, Արցախի իշխանությունների հրահանգով, հայկական զինված ուժերը դուրս են բերվել տվյալ հատվածի դիրքերից` պատճառաբանելով, թե թշնամու զինվորները նույնպես հայելային հետ են քաշվելու։ Հայկական կողմը հետ է քաշվել` թողնելով գյուղն անպաշտպան։ Սակայն, թշնամու զորքի հետ շարժ տեղի չի ունեցել։

Երեկ ադրբեջանցի զինվորականները, մտնելով գյուղ, հրահանգել են բնակիչներին լքել իրենց տները։

Իրավիճակն իրենց ձեռքն են վերցրել ռուս խաղաղապահները, ովքեր կանգնեցրել են ադրբեջանցիների առաջխաղացումը և սահմանել հերթապահություն` գյուղացիներին վերդարձնելով իրենց բնակատեղի։

Այսօր մարտերը թեժացել են։ Արցախի զորամիավորումները գրանցել են առաջխաղացում` ազատագրելով «Քարագլուխ» կոչվող բարձրունքը։

Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 5 վիրավոր, զոհ չունենք։ Սակայն, այս պահին տեղի է ունենում նոր վիրավորների տարհանում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն