Արդյո՞ք Արծրուն Հովհաննիսյանը կնշանակվի Վ. Սարգսյանի ռազմական համալսարանի պետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Խաչատուր Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից», — նշված է նախագահի հրամանագրում։

«Փաստարկ» լրատվականին հասած տեղեկություններով այդ պաշտոնին նշանակվելու է պատերազմի ժամանակ «համբավ» ձեռք բերած Արծրուն Հովհաննիսյանը։ Տեղեկատվությունը ճշտվում է։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն