Մեծ Բրիտանիայում կանանց նկատմամբ «բռնության համաճարակ». Ի՞նչ են ասում տվյալները և փորձագետները։

Մինչ Եվրոպան փորձում է Հայաստանում վավերացնել Ստամբուլյան կոնվենցիան իբրև կանանց դեմ բռնության կանխարգելման միջոց, նույն Եվրոպան ահազանգում է իր իսկ տարածքում կանանց նկատմամբ բռնության աննախադեպ աճի մասին։

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում կանանց սպանությունները վերջերս ահագնացել են։ Նշվում է, որ երկրում կանանց նկատմամբ «բռնության բռնկում» կա:

Այն բանից հետո, երբ Լոնդոնի տարրական դպրոցի 28-ամյա ուսուցչուհի Սաբինա Նեսսան սպանվեց այգում ՝ ընկերոջ հետ հանդիպման ճանապարհին, քաղաքապետ Սադիկ Խանը կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը որակեց որպես «համաճարակ» և ասաց որ այն պետք է քրեականացվի:

Սա Լոնդոնում վերջերս տեղի ունեցած միակ միջադեպը չէ։ Այնտեղ փողոցներում ավելի հաճախ են հայտնաբերվում սպանված կանանց դիեր։

Մարտին 33-ամյա Սառա Էվերարդին առևանգել էին, կապել ձեռնաշղթաներով, բռնաբարել եւ դաժանաբար սպանել։ 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն