Արգենտինան սկսել է Sputnik-V-ի արտադրությունը

Լատինական Ամերիկայի երկրներից Արգենտինան առաջինն է, որը սկսել է արտադրել ռուսական  Soutnik -V պատվաստանյութը` հայտնում են Ռուսաստանի ուղիղ ներդրումների ֆոնդը (ՌՈւՆՖ, РФПИ) և Laboratorios Richmond SACIF դեղագործական ընկերությունը։

Առաջին խմբաքանակը որակի գնահատման համար ուղարկվելու է Ն.Ֆ.Գամալեի անվան ԷՄԱՀԿ (НИЦЭМ)։ Լայնածավալ արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա հունիսին։ Հետագայում Արգենտինայում արտադրված պատվաստանյութը ծրագրվում է արտահանել Կենտրոնական և Լատինական Ամերիկայի այլ երկրներ` հավելում է ֆոնդը։

Ապրիլի 19-ի դրությամբ Արգենտինայում կորոնավիրուսով հիվանդացությունը հասել է 2 694 014-ի։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն