Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածներին

Օգորստոսի 1-ից բուժհաստատությունները հրաժարվում են պետպատվերով սպասարկել շահառուներին: Կառավարությունը ֆինանսների սխալ կառավարումով տարվա կեսին կաթվածահար է արել առողջապահական համակարգը:

Yerevan.Today-ին հայտնի է դարձել, որ խոշոր բուժհիմնարկներին 4 միլիարդի չափով պետությունը պարտքեր է կուտակել։ Օգոստոսի 1-ից Առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Կայքը հրապարակել է փաստաթուղթ որով պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը տեղեկացնում է, որ պետպատվերով վիրահատություները հետաձգեն և հերթագրումն իրականցնեն 2022թ-ին:

Ըստ լրատվամիջոցի՝ դա վերաբերում է նաև 44 օրյա պատերազմում վիրավորում ստացածներին: Ստացվում է, որ նախարարությունը օգոստոսից սկսած վիրահատության կարիք ունեցողների բուժումը հետաձգում է ամենաքիչը 6 ամսով։

Իսկ ո՞վ է լինելու դրա պատասխանատուն: Մեղավորներ, այս իշխանությունում, իհարկե չկան: Իսկ ինչ կլիներ, եթե զինծառայողը չմեկներ պատերազմ ` նշելով, որ համազգեստ չունի, մինչև հետը «ելակ» չդնեն, տեղից վեր չի կենա և այլն:

Նախարարության այս անպատասխանատու մոտեցումը հասկանալի է։ Արդեն սովորել ենք, որ չարածի, չկարողացածի պատասխանատու չունենք: Չի կարելի պնդել, թե 8 ամսում սպառված պետպատվերի գումարը նպատակին չի ծառայել, համենայնդեպս, նման փաստեր չկան: Բայց հստակ է, որ եթե սպառվել է պետք է այլ միջոցներ տրամադրել, ի վերջո գործ ունենք մարդկային կյանքերի հետ:

ԱՆ-ն բազմից վերահաստատել է, որ մարդկայն մահերն արժեք չունեն այս կառույցի համար: Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը խորհուրդ էր տալիս մանկական դագաղների բիզնեսով զբաղվել, ներկայիս նախարարի պաշտոնավորման ընթացքում էլ 44-օրյա պատերազմի զոհերի դիերը պարկերով հայտվեցին նկուղի հատակին իրար վրա թափված:

Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան ԱՆ-ից պատասխանել էին, որ կորոնավիրուսով վարակված մեկ հիվանդի համար ծախսվում է 750 000 դրամ, այն դեպքում, երբ մասնագետների հաշվարկով 250 000-ի էլ չի հասնում: Գուցե յուրաքանչյուր հոսպիտալացված մեկ հիվանդի գումարի մնացյալ մասն էլ փոխանցվի մեկ ուրիշի կյանքը փրկելուն: Կամ օրինակ՝ նախարարությանը տրվող մնացյալ ամիսների պարգևավճարները հատկացվեն քաղաքացիների և, հատկապես, պատերազմի մասնակիցների առողջության վերականգմանը: Թե՞, ինչպես գերության մեջ գտնվողները իշխանությանը կներեն մի քանի ամիս ավելի Բաքվի բանտերում մնալու համար, այնպես էլ վիրավորներն ու հիվանդները կներեն առողջապահության նախարարությանը մի քանի ամիս ուշ հետազոտվելու, վիրահատվելու, առողջանալու կամ ուշացման հետևանքով առողջությանն անդառնալի վնասներ պատճառելու համար:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն