Ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը. ՀՀ ԱՆ

Մինչ աշխարհն աստիճանաբար հրաժարվում է անգլիական արմատներ ունեցող AstraZeneca պատվաստանյութի կիրառումից` որպես հիմք ընդունելով դրանից առաջացող մեծ թվով մահերն ու բարդությունները, ՀՀ Առողջապահության նախարարությունը 5 ժամ առաջ բոլորիս ավետում է, որ

«Ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը։
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։
Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում:
Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար:
Անշուշտ անհրաժեշտ է պարզել այս խմբաքանակի կիրառման ժամկետը, որից հետո միայն պարզ կլինի այս կամ այն երկրում մնացած ապրանքի Հայաստան տեղափոխման պատճառն ու նպատակը։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն