Առողջապահության նախարարը հրամայել է, սակայն բոլոր պոլիկլինիկաներն «արհամարհում են» այդ հրամանը, ինչի համար էլ պատասխան են տալու (փաստաթուղթ)

ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի  No 3164 — Ա 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ՍԻՆՈՖԱՐՄ» (SINOPHARM) ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ «ՍԻՆՈՖԱՐՄ» (SINOPHARM) ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ ՊԱՏՎԱՍՏՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՐԱՄԱՆԻ ՀԱՄԱՁԱՅՆ.

Անհրաժեշտ է հատուկ նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել`

  • Թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի իջեցում), արյան մակարդելիության խանգարումներ (բարձրացած կամ իջած) ունեցող  կամ անտիկոագուլյացիոն բուժում ստացող (օրինակ ֆրաքսիպարին, կլեքսան) անձանց մոտ` Սինոֆարմ և մյուս ներարկումային պատվաստանյութեր կիրառելու պարագայում։

Սակայն, ինչպես տեղեկանում ենք պատվաստումային գործընթացի կազմակերպման վերաբերյալ հայտարարություններից, ՀՀ ԱՆ ղեկավար կազմի հայտարարություններից, պատվաստումային պրոցեսն իրականացնող բժշկական անձնակազմից և պատվաստում ստացած քաղաքացիներից.

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ներարկելուց առաջ ՈՉ ՈՔԻ չի կատարվում արյան հետազոտություն (արյան ընդհանուր քննություն, կոագուլոգրամմա), հաշվի չի առնվում քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց կողմից ընդունվող անտիկոագուլյացիոն բուժումը։

Ստացվում է, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բարեխիճ ձևով գրավոր հրամայել է ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ԱՌԱՋ ՍՏՈՒԳԵԼ մարդու մոտ արյան մի շարք ցուցանիշներ։ Սակայն, առաջնային բուժօգնության ԲՈԼՈՐ ԲՈՒԺՀԻՄՆԱԿՆԵՐՈՒՄ «արհամարհում են» նախարարի հրամանը։ Արդյունքում, բարդությունների զարգացման և բողոքի դեպքում անմիջական պատասխանատվությունը կրելու է քաղաքացու բժշկական քարտում ցուցում գրած ընտանեկան բժիշկը  և ներարկում կատարած բուժքույրը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն