Արքայադուստր Դիանայի արձանի բացման արարողությանը նրա երկու զավակները միասին հանդես գալ չեն ցանկացել

Արքայադուստր Դիանայի 60-ամյակի կապակցությամբ Կենսինգտոնյան զբոսայգու «Խորտակված» այգում արքայադստեր արձանի բացման արարողությանը նրա որդիները չեն ցանկացել միասին հանդես գալ։

Ի սկզբանե ծրագրվել էր, որ Դիանայի և Չարլզի երկու որդիները պետք է ներկա լինեն արձանի բացման արարողությանը և հանդես գան ընդհանուր մեկ ելույթով։

Էդինբուրգի հերցոգի թաղումից հետո որոշակի կասկածներ են առաջացել. արդյո՞ք արքայազն Հարրին կարող է ներկա գտնվել այսքան կարևոր և պատմական իրողությանը, թե՞ Մենտեսսիտոյում նրան ինչ-ինչ անհետաձգելի գործեր կամ իր սիրելի կնոջ առողջությունը, ով սպասում է երկրորդ երեխային, հետ կպահեն։

Երկու եղբայները հայտարարել են, որ արարողության ժամանակ ցանկանում են հանդես գալ առանձին ելույթներով։ Մի կողմից այստեղ ոչ մի արտառոց բան չկա` յուրաքանչյուրն ասելիք ունի։ Սակայն, լրագրողներին հայտնի է դարձել, որ արքայազն Ուիլիամը և արքայազն Հարրին «պնդել են» առանձին ելույթներ ունենալու իրենց ցանկությունը։

Հուլիսին ակնհայտ կդառնա, որ արքայազն Հարրին Բեծ Բրիտանիա կայցելի միայն խոշոր պաշտոնական արարողությունների առիթով, իսկ Մեգանն այլևս երկրում չի հայտնվի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն