Աշխարհի վիճակը աննախադեպ անկանխատեսելի է․ Պատրուշև

Աշխարհում իրադրությունն այժմ անկանխատեսելի է․ սպառազինությունների հսկողությունը փակուղի է մտել, ընդլայնվում են ոչ լեգիտիմ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը` Դուշանբեում կայացած Շանհայի համագործակցության կազմակերպության իր գործընկերների հետ հանդիպման ժամանակ։

«Ժամանակակից միջազգային դրությունը բնութագրվում է անկանխատեսելիությամբ, սպառվել է սպառազինությունների ընդլայնման հսկողության հնարավորությունը, ընդլայնվում է միակողմ ոչ լեգիտիմ պատժամիջոցների գործնականությունը, մեծացել է աշխարհի տարբեր անկյուններում բախումների հնարավորությունը»,- նշել է նա։

Պատրուշևը կոչ է արել Շանհայի համագործակցության կազմակերպության իր գործընկերներին՝ ընդլայնել փոխգործակցությունը կրթության, առողջապահության, մշակույթի, զբոսաշրջության, երիտասարդների կապի ոլորտներում, ինչպես նաև կոշտ հակազդել պատմության կեղծման, ազգայնականության և քսենոֆոբիայի ցանկացած դրսևորումներին։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը մտահոգություն է հայտնել ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեության առնչությամբ։ Նրա դիտարկմամբ՝ այդ լաբորատորիաների գործունեության անթափանցիկությունը սպառնում է կենսաբանական անվտանգության ոլորտին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն