Ընտրություններ Ֆրանսիայում․ Մակրոնի կուսակցությունը լուրջ պարտվում է

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ հանրապետություն» կուսակցությունը ընտրություններում խիստ հետ է մնում մրցակից կուսակցություններից։ RFI-ի տվյալներով՝ ակնկալվում էր, որ այն կհավաքի 15% ձայն, սակայն, ըստ նախնական հաշվարկների, ստացել է ընդամենը 10-11%։

Ընտրություններում առաջատար են «Հանրապետականները» և նրա դաշնակիցները՝ 27-29% ձայնով։ Ծայրահեղ աջ Մարին Լը Պենի «Ազգային միավորում» կուսակցությունը ստացել է մոտավորապես 19% քվե։ Սոցիալիստները՝ 16,5 — 17,5%, «Եվրոպա — Բնապահպանություն — Կանաչներ» կուսակցությունը՝ 12-13% , ծայրահեղ ձախ «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցությունը՝ 4%։ Ընտրություններում մասնակցությունը կազմել է ընդամենրը 35%։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն