«Այ տենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, բա ի՞նչ պետք է անեն». Հրաչյա Հակոբյանը՝ Սյունիքի դեպքերի մասին

«Այդ հայհոյանքներն անպատասխան չեն մնալու։ Ես հիմա սա ասում եմ, որպես քաղաքական թիմի անդամ, որպես Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամ, դուք ինձ սիրում եք ներկայացնել որպես աներձագ, դավաճանն էլ են իրենք, կապիտուլյանտն էլ են իրենք,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասում է իմքայլական Հրաչյա Հակոբյանը՝ խոսելով Սյունիքի երեկվա դեպքերի մասին և հավելում,- բոլոր հայհոյանքները, որոնք ասել են, բառ առ բառ, տառ առ տառ ուղղում եմ իրենց: Եթերից չեմ կարող նման արտահայտություններ հնչեցնել: Այն հայհոյանքները, որոնք նրանք հնչեցնում էին Փաշինյանին ու նրա կողմնակիցներին, ուղղում եմ նրանց ու նրանց քաղաքական հայրերին։ Այ տենց ստորացնելով պետք է բերման ենթարկեն, բա ի՞նչ պետք է անեն»,- ասում է Հրաչյա Հակոբյանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն