«Մոտ ժամանակներն ականատես ենք լինելու, թե ինչպես են «Իմ Քայլ»-ի պատգամավորները ծնկաչող կերպով, հատակը համբուրելով բերման ենթարկվելու». քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել. «Մոտ ժամանակներն ականատես ենք լինելու, թե ինչպես են «Իմ Քայլ»-ի պատգամավորները, կառավարության անդամները ծնկաչոք կերպով, հատակը համբուրելով բերման ենթարկվելու, իսկ ոմանք պառկելու են ասֆալտի վրա, դեմքով դեպի անձրևաջուրն ու այդ վիճակով ֆոտոսեսիաների են մասնակցելու:

Կատարողները, մարդկանց ստորացնելու հրահանգները կատարելու համար, նույնպես պատժվելու են:

Ատելությունն ավելի մեծ ատելություն է ծնում, ու որքանով այտելության ժամանակաշրջանը երկար է տևում, այնքանով այդ գործողությունները սառնասիրտ կերպով են կատարվելու»,- գրում է քաղաքագետը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն