Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադառնում է աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին՝ Հայաստանի և հայկական շահի դերակատարությանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Որ Նիկոլի ստեղծած մեր լոկալ աղետից փորձում ես մի քիչ կտրվել ու նայել, թե դրսերում ինչ է կատարվում, բավականին հոռի տեսարան է բացվում։
Ռուս-թուրքական մրցակցություն (եթե ավելի անկեղծ՝ պատերազմ) Լիբիայից մինչև Միջին Ասիա։ Չին-ամերիկյան մրցակցությունն էլ՝ գլոբալ, ամբողջ աշխարհում։ Եվրոպան, Իրանը, արաբական երկրներն էլ մյուս կողմից։ Ամբողջ երկրներ են ոտնակոխ արվում այդ պայքարում. Լիբիա, Սիրիա, Իրաք, Աֆղանստան, մենք…
Ու այնպես չէ, որ մեր համար ամեն ինչ վերջացել է և կարող ենք արխային նստել թախտին և ընկղմվել անշտապ վայ-վույների մեջ մեր կորցրած փառահեղ անցյալի մասին։
Ամեն պահին մեզ կարող է ևս մեկ սպիտակ, փրչոտ աշխարհաքաղաքական աղետ «прилететь», ինչպես ռուսներն են ասում։ Հիմա այն պահն է, որ մենք՝ որպես հասարակություն, պիտի առավել մոբիլիզացված լինեինք, օր-օրի բանակ հզորացնեինք, տնտեսությունում հերոսություններ գործեինք, իսկ մեր դիվանագետները պետք է 24/7 ռեժիմով աշխատեին…Առը հա։
Այնպիսի տպավորություն է, որ մեզ ազգովի տանում են խաչելու, իսկ Նիկոլն աչքներիս գցած սև կապն է և ձեռքնեերիս կապանքները։ Որ նախ՝ չհասկանանք, թե ինչ է կատարվում մեր շուրջը և ուր են մեզ տանում, երկրորդը՝ նույնիսկ եթե հասկանանք, չկարողանանք դիմադրել»,- գրում է Կարեն Վրթանեսյանը։