Այս մասին պետք է իմանա յուրաքանչյուր հայ` պանթյուրքիզմն ունի իր տոնական օրը՝ մայիսի 3-ը

Ուշագրավ է, որ պանթյուրքիզմի գաղափարախոսությունը ծագել է ավելի վաղ, քան նրա մասին սկսել են խոսել և ճանաչել։ Ըստ էության՝ պանթյուրքիզմը՝ թուրքական ֆաշիզմը, նացիոնալիզմի առաջին դրսևորումն է և ծագել է ավելի վաղ, քան գերմանական ֆաշիզմը։ Եթե նայենք իրադարձությունների ժամանակագրությանը, ապա գերմանական ֆաշիզմը թուրքական ֆաշիզմի չդատապարտման հետևանք էր։ Տեսաբանները պանթյուրքիզմի համաշխարհային տերության կազմավորման երկու փուլ, երկու նախագիծ են առանձնացրել։ «Փոքր Թուրանի» մինիմում ծրագիրը ընդգրկում է Բայկալից մինչև Ստամբուլ տարածքը։ «Մեծ Թուրանի» նախագիծն ընդգրկում է Ճապոնիայից մինչև Սկանդինավներ, Սառուցյալ օվկիանոսից մինչև Տիբեթ։ Մասնավորապես՝ պանթյուրքիզմի զարգացման այսօրինակ տեսադաշտ է ներկայացրել Ալպ Թեքինը «Մեծ Թուրան» գրքում։ Իսկ Ջալալ Նուրիի տրակտատը լուսաբանում է «Միասնական իսլամի» գաղափարը, որը միավորում է պանթյուրքիզմն ու պանիսլամիզմը, քանի որ նպատակները և հասարակական մտքի ուղղվածության խնդիրները նման են։ Հեղինակի անձնական տեսակետն այն է, որ իմպերիալիստական քաղաքականությունը կփոխակերպվի մուսուլմանական հարցի։ Ջալալ Նուրիի կարծիքով՝ իսլամական միասնական պետություն կարող է ստեղծվել միայն օսմանյան թուրքերի ղեկավարությամբ։ Հարկ է նշել, որ XX դարի սկզբին պանթյուրքիզմի գաղափարախոսությունը Թուրքիայի սահմաններից դուրս եկավ։ Վառ օրինակ էր Կահիրեում տպագրվող «Թյուրք» թերթը, որը 1904 թվականից հրատարակվում էր Ալի Քեմալի օժանդակությամբ։ Ըստ որում՝ գաղափարախոսությունը տարածվեց նաև Ռուսաստանում, և այդ իրողությունը կապված է Յուսուֆ Աքչուրի անվան հետ, ինչպես նաև Ճապոնիայի տարածքում։

Այսպես՝ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ռուսական պանթյուրքիստները բարձրացրեցին թյուրքական ժողովուրդների անկախության հարցը։ Հզորագույն թյուրքական կազմակերպություն էր 1917 թվականին ստեղծված Մուսաֆաթի թյուրքական դաշնային կուսակցությունը, որը Մուհամմադ Ամին Ռասուլզադեի կողմից 1911թ հիմնված Մուսաֆաթի կուսակցության և թյուրքական դաշնայինների կուսակցության միավորումն է։ Պանթյուրքիզմի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար հարկ է հիշել պանիսլամիզմի և օսմանիզմի գաղափարախոսությունները, որոնք թյուրքիզմի հիմնարկեքն են։

Հիշեցնենք, որ պանթյուրքիզմն ունի իր տոնական օրը՝ մայիսի 3-ը, քանի որ 1944թ մայիսի 3-ին կայացավ ռասիստ-թուրանիստների դատական վերջին նիստը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն