Այսօրվա իշխանությունն ամեն ինչ անում է, որ մամուլը ազատ չլինի. «Փաստարկ» լրատվականը զրուցել է լրագրողների հետ

1993 թվականից մայիսի 3-ը նշվում է որպես մամուլի ազատութան օր:

Լրագրողին ԱԺ-ում չհավատարմագրել, հասարակական կառույց հրավիրել միայն ցանկալի լրատվամիջոցներին, «հոսանքազրկել», լուրեր անջատել, 2-ամյա երեխայի նկարը որպես գործիք օգտագործել, հեռուսատաընկություններին հեռարձակման հնարավորությունից զրկել, նույնիսկ ֆիզիկական բռնության ենթարկել: Սրանք հայ ազատ մամուլի վերջին մի քանի տարիների դրսևորումներն են: Սրանք միայն բարձրաձայնված և հայտնի դեպքերն են: Որոշ դեպքեր էլ արդեն մոռացվել են՝ չնայած նրան, որ կատարվել են ոչ վաղ անցյալում:

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը հրավիրել էր ասուլիս և հստակ նշել, թե որ լրատվամիջոցնեը չպետք է ներկայանան: Չհրավիրվածներից ներկայացել էր լրագրող Թագուհի Ասլանյանը, ում տեսնելով Սաֆարյանը հայտարարեց, որ դա իր տունն է և չի թողնում, որ լրագրողը ներս մտնի՝ հայտարարելով, որ փորձում է ներխուժել անձանական տարածք, ապա ոչ հարիր առաջարկություն արել լրագրողին:

Թագուհի Ասլանյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում ասաց, որ ցավում է, որ այդ մարդը շարունակում է աշխատել Հանրային խորհրդում և գումարներ ստանալով՝ դրանք չծառայեցնել հանուն նպատակի: Դատական գործընթացի երկու փուլն արդեն անցել է։ Առաջին ատյան դատարանը Ստյոպա Սաֆարյանին պարտավորեցրել է ներողություն խնդրել Թագուհի Ասլանյանից, պարտվող կողմը որոշումը բողոքարկել է, վերաքննիչ դատարանը, վճիռը գրեթե անփոփոխ է թողել։ Հիմա գործը Վճռաբեկ դատարանում է: Հարցին արդյո՞ք Հանրային խորհրդի նախագահը դատական նիստերի ժամանակ որևէ գործողություն արել է, որից կարելի էր ենթադրել, թե պաշտոնյան զղջում է իր արարքի համար, լրագողը պատասխանեց.« Ոչ, ինչ եք ասում, նա նույնիսկ, ինձ մեղադրում է, ասում է, որ ներխուժել եմ իր սեփական տարածք և հավելում, որ պատրաստ է դիմել նույնիսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարան` միայն թե ես պատժվեմ»,- նշեց Ասլանյանը: Վերջինիս կարծիքով այսօրվա իշխանությունը ամեն ինչ անում է, որ մամուլը ազատ չլինի, զարմանում է, թե ինչպես են իշխանության ներկայացուցիչները հայտարարում, որ մամուլն ազատ է` այս տեսակ ճնշումներին զուգահեռ՝ հեռուսաընկերություններ փակել, մարզային հեռարձակումներ արգելել. «Նախորդ իշխանության ժամանակ նման դրսևորումներ գոնե ես չեմ նկատել և չեմ հիշում»,- ասաց լրագրողը:

Այս կարծիքին է նաև լրագրող Սյուզի Բադոյանը, ով մամուլի ազատությանը վերաբերող «Փաստարկ» լրատվականի առաջին հարցին ի պատասխան արձագանքեց, որ ՀՀ-ում ազատ մամուլի մասին խոսել, այս իշխանությունների օրոք, ժամանակի զուր վատնում է: Ավելորդ համարեց անդրադառնալ նույնիսկ այն դեպքին, երբ ԱԺ-ում առանց որևէ պատճառի հրաժարվեցին հավատարմագրել իրեն, թեև կարծում է պատճառը պարզ է՝ «տալիս է անհարմար հարցեր»: Այն հարցին, որ ԱԺ-ում կան մեծ թվով պատգամավորներ, ովքեր նախկինում լրագրող են եղել, արդյո՞ք նրանք լրագրողների ձայնը և շահերի պաշտպանը չեն`   լրագրողն ասաց. «Նրանք մոռացել են, որ լրագրող են եղել, մոռացել են, որ ոչ վաղ անցյալում իրենց  գործընկերների հետ նստում և սուրճ էին խմում, իսկ հիմա իրենց գործընկերներին վերևից են նայում: Տա Աատված այս խմբակը իր գործունեությունը շարունակելու շանս չստանա ու ժամանակագրության մեջ մնա որպես դառը հիշողություն»:

Լրագրողների գնահատականներից զատ խոսում են նաև թվերը: Մամուլի ազատության ցուցանիշով Հայաստանը` «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության հրապարակած ցանկի համաձայն, 180 երկրների շարքում զբաղեցնում է 63-րդ տեղը: Նիկատենք, որ նախորդ տարի՝ 61-րդ տեղում էինք:

«Փաստարկ» լրատվականը շնորհավորում է մամուլի ազատության օրը: 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն