Այսօրինակ միակողմ քայլերը հանգեցնելու են պայթյունի

Իսրայելը որոշում է կայացրել Արևելյան Երուսաղեմում կառուցել ավելի քան 2 հազար միավոր բնակելի շինություն։ Սա ավելացրել է լարվածությունը տարածաշրջանում։ Այս հայտարարությամբ հանդես է եկել Պաղեստինի պետության ղեկավարի` Հորդանանի Արևելյան ափի ներկայացուցիչ Ջիբրիլ Ռաջուբը։

— Այսօրինակ միակողմ քայլերը հանգեցնելու են պայթյունի,-ասել է նա։

Մերձավորարևելյան խաղաղ կարգավորման հարցերով ՄԱԿ-ի դեսպանորդը խորին մտահոգություն է հայտնել Հուդայում, Սամարիայում և Արևելյան Երուսաղեմում վերջին շաբաթների ընթացքում լարվածության աճի առնչությամբ։

Ռուսական զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Երուսաղեմում, տեղաբնակ արաբներին իրենց բնակավայրերի արտաքսումից և սեփականազրկումից, խիստ լարված իրավիճակ է ստեղծվել։ Ըստ որում՝ 2 պաղեստինցի է սպանվել Ջենինի ստուգիչ-անցագրային կետում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դատապարտել է խաղաղ բնակիչների վրա հարձակումները և հիշեցրել, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը դատապարտում են հողի և ունեցվածքի սեփականազրկումը, ինչպես նաև նվաճած պաղեստինյան տարածքներում Իսրայելի կողմից բնակավայրերի կառուցումը՝ ներառյալ Արևելյան Երուսաղեմը։ Այս գործողությունները չունեն իրավաբանական հիմք։

-Այսօրինակ գործողությունները միջազգային իրավունքի խախտում են և խոչընդոտում են 2 պետությունների՝Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը՝ 1967 թվականների սահմաններով,- ընդգծվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մենաբանության մեջ։

Տեղեկացնենք, որ մայիսի 7-ին պաղեստինցիների և իսրայելցի զինվորների միջև բախում է եղել, վիրավորվել է 205 մարդ։

Իսրայելի գործողությունների հանդեպ բացասական դիրքորոշում է հայտնել նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։

— Բռնությունը չի արդարացվում, այս արյունահեղությունը մտահոգում է մեզ, և մենք աներկբա դատապարտում ենք այն,-հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն