Շիրակացու ճեմարանի աշակերտի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարի ինտելեկտուալ զրույցից մի հատված (տեսանյութ)

Ո՞ր մոդելով է առաջնորդվում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Այս հարցը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին տվեց «Անանիա Շիրակացու» ճեմարանի աշակերտներից մեկը։

— Մեր մոդելը սեփական մոդել է,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը,- մենք այս հարցին նայում ենք որպես բիզնես։ Դա մեր գեների մեջ է։ Կարող է հիշեք, որ Մետաքսի ճանապարհի ժամանակներից հայերն ունեցել են պատվավոր տեղ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը դառնա ոչ թե երկիր, որտեղ մի բան արտադրվում կամ ստեղծվում է, այլ մենք օգտագործենք տարբեր երկրների ռեսուրսները և դրանից փող աշխատենք։

Մանրամասները` տեսանյութում.

&nbsp

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն