Այսօրվա դրությամբ միակ խնդիրը Ուկրաինայի ռեժիմի կողմից մարդկանց անկանոն բաժանված զենքն է. Հայկ Այվազյան

Ինչ ունենք այս պահի դրությամբ` գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը։
Հարյուրավոր տելեգրամյան հաղորդագրությունների մեջ չխճճվելու համար մի քանի կարևոր բան։
Դոնբասի կողմում մոտ 10 ուկրաինական բրիգադ շուտով կհայտնվի ամբողջովին շրջափակման մեջ։ Փախչելու տեղ չունեն։
Մի քանի կարևոր քաղաքների մուտքերն ու ելքերը ռուսական զորքերի կողմից արգելափակված են։ Որոշ քաղաքներում ռուսական զորքերը մաքրումներ են իրականացնում։
Կիևը գրեթե ամբողջովին շրջափակված է, արևմտյան ուղղությամբ մայրուղիները ռուսական զորքերի հսկողության տակ են։ Մի խոսքով շուտով կսկսվի Կիևի գրոհը։
Ուկրաինական զորքերի մոտ արդեն վառելիքի խնդիրներ են առաջանում, քանի որ վառելիքի պահեստները ռուսական զորքերը պայթեցրել են։
Օրվա մեջ ուկրաինական ռազմական օբյեկտներ են ոչնչացվում։
Այսօրվա դրությամբ միակ խնդիրը Ուկրաինայի ռեժիմի կողմից մարդկանց անկանոն բաժանված զենքն է։ Ռուսական զորքերը շատ զգույշ են գործում, որպեսզի խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափեն։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն