Փետրվարի 27-ը նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր. Նաիրա Կարապետյան

Ն․Ս․ Ֆրանցիսկոսի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը նշվելու է որպես Տիեզերական եկեղեցու վարդապետ Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր։
Այն ներառվելու է աշխարհով մեկ սփռված կաթողիկե եկեղեցիների տոնացույցերում, կնորացվեն պատարագի գրքերը և ժամերգության տեքստերը։
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպանի մեծ ջանքերի շնորհիվ դեռևս 2015 թ. փետրվարի 23-ին Հռոմի Պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել էր «Տիեզերական եկեղեցու վարդապետ» տիտղոսը:
Իսկ 2018թ․-ի մարտի 21-ին Վատիկանի պարտեզում կանգնեցվել էր Սուրբ Նարեկացու արձանը:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն