Այժմ Կիպրոսում կա երկու թուրքական օդանավակայան։ Մեկում թուրքական անօդաչուներն են. Էրդողան

2021թ մայիսի 19-ին ելույթ, ունենալով երիտասարդության լսարանի առջև, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանը շոշափել է Կիպրոսում, արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Իրաքում թուրքական ռազմական միջամտության, ինչպես նաև Պաղեստինի ՀԱՄԱՍ շարժմանը Թուրքիայի աջակցության խնդիրներ։

«Թուրքիան մեզ համար 780 հազար քառակուսի կմ տարածքը չէ։ Թուրքիան ամենուր է մեզ համար Թուրքիա»,- ասել է նա։ Այնուհետև նա հավելել է, որ հուլիսի 20-ին կայցելի Հյուսիսայն Կիպրոս։ «Ուղերձները, որոնք կհաղորդենք Հյուսիսային Կիպրոսից, վերաբերում են ոչ միայն կղզուն, այլ նաև ողջ աշխարհին»,- հայտարարել է Էրդողանը։ Ամերիկյան ձեռներեցության ինստիտուտի աշխատակից Մայքլ Ռուբինը մայիսի 30-ի հրապարակման մեջ մասնավորապես գրել է․

-Այն դեպքում, երբ Էրդողանն իր խոսքում ակնարկում է, թե կհրապարակի Կիպրոսի ջրերում գազային խոշոր գտածոյի մասին, նա կարող է նաև հայտարարել Վարոշում՝ միակողմ քայլերի մասին։ Սա կղզու երբեմնի առողջարանային քաղաք էր, որի բնակչությունը տարհանվեց թուրքական ներխուժման հետևանքով։ Թուրքիան ներխուժեց Կիպրոս 1974թ և տասը տարիների ընթացքում նվաճված տարածքներում ստեղծեց խամաճիկային պետություն՝ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը՝ էթնիկ զտումների հաշվին։

ՄԱԿ-ի զինված ուժերը կես դար է՝ կղզում են։ Սակայն ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ Արևմուտքի տարբեր նախաձեռնությունները չեն կարողանում կարգավորել առանցքային հարցը՝ կղզու շարունակական զավթումը Թուրքիայի կողմից։ Որոշ թուրք ջատագովներ արդարացնում են Անկարայի ներկայությունը կղզում՝ մեկնաբանելով որպես հույների պաշտպանություն էթնիկ զտումից։ Սակայն, այս փաստարկը երևութական է և չեղարկելի, քանի որ 1970-ական թթ․ կեսերին Թուրքիան սադրեց գործողություններ, և մի քանի օրվա ընթացքում Հյուսիսային Կիպրոսը չկարողացավ դիմակայել թուրքական ներխուժմանն ու ընկավ։ Այս իրադարձությունը չարդարացրեց ցանկացած պատրվակով Թուրքիայի զորքի ներկայությունը։ Միևնույն ժամանակ՝ միջազգային հանրությունը շարունակում է ճանաչել, որ Կիպրոսի ջրային տարածքները պատկանում են կիպրոսցի հույներին։

Էրդողանը հակված է պարծենկոտության՝ նրա գործողությունները տարբերվում են նախկին իշխանությունների գործողություններից։

2019 թվականի դեկտեմբերի 16-ին Իսմայիլ Դեմիրը՝ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավարը, հայտարարել է, որ Անկարան իր անօդաչուներն արևմուտքում գտնվող Մուգլայից հասցրել է Լևֆկոնիկո օդանավակայան, կամ էլ՝ Հյուսիսային Կիպրոսում գտնվող Գեչիքթալե օդային ռազմակայան, որը Թուրքիան արդիականացրել է։ Այդ ժամանակից ի վեր Թուրքիան Լևֆկոնիկո օդանավակայանը վերածել է անօդաչուների հենակայանի։ Ինչպես անցյալ շաբաթ բացատրեց Էրդողանը՝ այժմ Կիպրոսում երկու օդանավակայան կա։ Մեկը Էրկանն է, որը ճանաչում են Թուրքիայի քաղաքացիները, մյուսը Գեչիքթալեն է, որտեղ տեղափոխվում են թուրքական անօդաչուները։

Սկզբնապես Թուրքիան իր անօդաչուների հենակայանը կիրառել է Կիպրոսի հյուսիսում սեյսմիկ հետազոտությունների համար, մասնավորապես՝ Կիպրոսի ջրային տարածքներում գազ և նավթ հայտնաբերելու նպատակով։ Այնուհետև Լևֆկոնիկոյի արդիականացումից հետո այնտեղ տեղակայել է ռազմական անօդաչուներ՝ ինչպես օրինակ՝ Bayraktar TB2-ը։ Սրանք թիրախավորում են Իրաքի քրդերին, լիբիացի մարշալ Խալիֆե Խաֆթարուի զինյալ ուժերին։ Այն դեպքում, երբ էրդողանը հանդես է գալիս Իսրայելի և Եգիպտոսի դեմ, նրա բռնազավթած Կիպրոսի նոր օդային ռազմակայանում տեղակայվում են տարբեր տրամագծի հետախուզական-հարվածող անօդաչուներ։

Թուրքիան արդեն խախտել է տարածաշրջանային անվտանգությունը՝ ոտնձգություն անելով ոչ միայն Կիպրոսի, այլ նաև Հունաստանի ջրային տարածքների, ինչպես նաև Իսրայելի տնտեսական գոտու վրա։ Միացյալ Նահանգները, Եվրոպական Միությունը, Իսրայելը և արաբական դաշինքի հավասարակշիռ բևեռը շուտով պետք է ակնկալեն թուրքական ագրեսիա՝ շատ լուրջ խախտումներով։ Այդ մասին նախազգուշացնում է ամերիկացի քաղաքագետ Մայքլ Ռուբինը ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն