Բադենն ու Էրդողանը կքննարկեն Պուտինի անձը` իրենց անձնական զրույցում

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն իր թուրք գործընկեր Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ կքննարկի С-400 համալիրների խնդիրը: Երկու երկրների առաջնորդներն իրենց զրույցում կդիտարկեն նաև Պուտինի անձը։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

ԱՄՆ նախագահը Մեծ յոթնյակի գագաթնաժողովից հետո, որն անցավ Մեծ Բրիտանիայի Քորնոուլ կոմսությունում, ուղևորվել է Բրյուսել, որտեղ հունիսի 14-ին կայանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, իսկ լուսանցքում՝ կհանդիպի տարբեր երկրների ղեկավարների հետ։ Հունիսի 16-ին կկայանա Բայդենի հանդիպումը Պուտինի հետ։

«Ռուսաստանը , ակնհայտ է, ունի տարաձայնություններ Թուրքիայի հետ որոշ բնագավառներում և աշխատում է նրա հետ մյուս բնագավառներում։ Այնպես որ՝ Բայդենի համար հետաքրքիր հնարավորություն է Էրդողանի հետ դիտարկումները»,- ասել է Սալիվանը` Բրիտանիայից Բրյուսել ուղևորվող ինքնաթիռում կայացած մամուլի ասուլիսում։Ասուլիսի սղագրությունը շրջանառել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Հարցին, թե Բայդենը Էրդողանի հետ կքննարկի՞ ռուսական S-400 համակարգերը, Սալիվանը պատասխանել է. «Այո, կքննարկի»:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն