Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, համագործակցության հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում կառաջադրվի «Բալասանյան» դաշինքի թեկնածու Վարդգես Սամսոնյանը, իսկ երկու փոխքաղաքապետերը կլինեն «Քաղաքացական պայմանագիր» կուսակցությունից:
Փոխքաղաքապետի թեկնածուների անուններ կհայտարարվեն նոյեմբերի 1-ին:
Հուշագրով կողմերը պարտավորվում են իրականացնել համատեղ կադրային քաղաքականություն՝ ստանձնելով համատեղ պատասխանատվություն քաղաքի կառավարման համար:
Հուշագիրը ստորագրեցին «Բալասանյան» դաշինքից Սոնա Առաքելյանը եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Քնարիկ Հարությունյանը: