Բաքվում բացված «պատերազմի ավարների այգին» այսօրվանից հասանելի է նաև այցելուների համար (գնացուցակ)

Ալիևի երեկվա զբոսանքից հետո` Բաքվում բացված «պատերազմի ավարների այգին» այսօրվանից հասանելի է նաև այցելուների համար։

Ադրբեջանի քաղաքացիների համար մուտքն արժե 2 մանաթ ($1,2), իսկ օտարերկրյա այցելուների համար` 10 մանաթ ($6): Մինչև 6 տարեկան երեխաների, զոհված զինծառայողների և պատերազմի վետերանների համար մուտքն այգի անվճար է։

Տրամադրվում է նաև գիդի ծառայություն, որի արժեքը կազմում է 20 մանաթ ($12):

Հիշեցնենք, որ երեկ Իլհամ Ալիևը բացեց «պատերազմի ավարների այգին», որտեղ որպես ավար ներկայացված են նաև հայ զինվորների մանիկեններ։ Սա միջազգային հանրության կողմից լայնորեն քննադատվեց, գնահատվեց որպես ֆաշիզմի դրսևորում։ Իսկ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան Ալիևի վանդալիզմին, այսօր նրան բանաստեղծություն նվիրեց։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն