«Գաղտնիք բացեմ՝ 2018 թվականի հուլիսին առաջին նախագահն ինձ ասաց՝ հողերը արդեն պետք է տաս». Փաշինյանը՝ Տեր — Պետրոսյանի հետ ունեցած զրույցի մասին

«Առաջին նախագահն ունի Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ իր պատկերացումը, որը մեզ հայտնի է նրա «Պատերազմ թե խաղաղություն. լրջանալու ժամանակը» հայտնի հոդվածից։ Դուք գիտեք, որ 2018 թվականի ամռանը, առաջին նախագահի հետ հանդիպում է տեղի ունեցել։ Հիմա ես ձեզ գաղտնիք կբացեմ և կասեմ, թե ի՞նչ է ինձ ասել առաջին նախագահը՝ մեր այդ հանդիպման ժամանակ,- ասում է ՀՀ-ում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը` այսօր Ազգային Ժողովի դահլիճում պատասխանելով պատգամավորներից մեկի հնչեցրած հարցին՝ եթե բանակցային գործընթացքում սխալներ թույլ չեք տվել, ապա ինչո՞ւ է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր – Պետրասյանը հայտարարել, որ դուք ազգակործան պատուհաս եք,- 2018 թվականի հուլիսին՝ այդ հանդիպման ժամանակ, առաջին նախագահն ինձ ասաց, մեջբերում եմ՝ «Հողերը արդեն պետք է տաս»։ Ինչի՞ դիմաց, ինչի՞ համար, ինչպե՞ս… ՀՀ երկրորդ նախագահի՝ այդ օրվա կազմած պատերացումն, այդ շրջանակից դուրս չի եկել։ Մնացածն, արդեն, գնահատման հարց է»,- ասում է Նիկոլ Փաշինյանը։

Պատգամավորի նկատառմանը, թե, նույնիսկ, խայտառակ պարտությունից հետո, վարչապետը որևէ երաշխիք չի տալիս, որ ժողովրդին նոր արհավիրքների առաջ չի կանգնեցնի, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է՝ժողովրդի և իրենց հարաբերություններում իրենց քաղաքական թիմն անձամբ կխոսի այդ նույն ժողովրդի հետ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն