Բասուրին. Ուկրաինացի զինվորականները խնդրում են բացել հումանիտար միջանցքները

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական Միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Էդուարդ Բասուրինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ ուկրաինացի զինվորականները կորուստներ են կրում և խնդրում են բացել հումանիտար միջանցքները։

«Թշնամին կորուստներ է կրում… Նրանք արդեն դիմում են մեզ՝ իրենց համար մարդասիրական միջանցք ստեղծելու խնդրանքով», — մեջբերում է ՌԻԱ Նովոստին ։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները պատրաստ են վայր դնել զենքը և անցնել Դոնբասի կողմը։

Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտարարել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը պետք է ինքնակամ լքեն ԴԺՀ-ի տարածքը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն