Մեկ օր լռեց. Մերկելը վերջապես խոսեց Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին

Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մեկ օր անց Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է իրավիճակը։

Նախկին կանցլերը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններն անվանել է «սառը պատերազմի ավարտից հետո Եվրոպայի պատմության մեջ խորը շրջադարձ»։ Մերկելը դատապարտել է Ռուսաստանի գործողությունները՝ դրանք անվանելով «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»։

«Այս սարսափելի ժամերին և օրերին իմ մտքերը և իմ համերաշխությունն ուկրաինացի ժողովրդի և կառավարության հետ են` նախագահ Զելենսկու գլխավորությամբ», — ասել է նախկին կանցլերը։

dpa լրատվական գործակալությունը, հարցազրույց վերցնելով Մերկելից, նշում է, որ երեկ՝ փետրվարի 24-ի առավոտյան, սկսված ռուսական օպերացիայի մեկնարկից հետո Գերմանիայի նախկին ղեկավարը լռել է ավելի քան մեկ օր։

Անգելա Մերկելն ասել է, որ ինքը հետևում է իրադարձություններին «առավելագույն ուշադրությամբ և համակրանքով»՝ կոչ անելով Գերմանիայի G7-ի գործընկերներին «որքան հնարավոր է շուտ վերջ տալ այս պատերազմին»։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն