Բայդենը հրաժարվել է Պուտինի հետ համատեղ ասուլիսից

Reuters-ի փոխանցմամբ՝ Ջո Բայդենը բացատրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսից հրաժարվելու պատճառը. նա չի ցանկանում լրագրողների առաջ մրցակցություն ցուցադրել։ Նրա խոսքով՝ մամուլի ասուլիսն իր ուշադրությունը կշեղի այն թեմաներից, որոնց շուրջ նա կկամենա կարևոր դիտարկումներ անել։ Հունիսի 12-ին տեղեկացվել է, որ հունիսի 16-ին Ժնևում Բայդենը Պուտինի հետ հանդիպումից հետո առանձին մամուլի ասուլիս կանցկացնի։ Սպիտակ տան ներկայացուցչի խոսքով՝այս ձևաչափն առավել հարմար է։

Ավելի ուշ` Սպիտակ տանն այս որոշումը բացատրել են 2018 թվականին տեղի ունեցած Թրամփի և Պուտինի մամուլի ասուլիսի ձախողմամբ։ Սենատոր Ջոն Մակքեյնն ընդգծել է, որ իր հիշողության մեջ դա ԱՄՆ-ի նախագահի ամենաամոթալի ելույթն էր։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն