Հայաստանի փաստաբանների պալատի ղեկավարը դիմել է ԿԸՀ` Փաշինյանի կուսակցությանը ընտրություններից բացառելու համար

Հայաստանի փաստաբանների պալատը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առաջարկել է <<Քաղաքացիական պայմանագիր>> կուսակցությանը զրկել գրանցումից։ Նա մեղադրում է վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանին նախընտրական կամպանիայում բռնության կոչեր անելու համար։ Կիրակի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում Զոհրաբյանը ներկայացրել է այդ առաջարկությունը ազգային քրիստոնեական՝ <<Զարթոնք>> կուսակցության անունից, որի համահիմնադիրն է հանդիսանում։
— <<Զարթոնք>> կուսակցությունը հայտարարություն է ներկայացրել ԿԸՀ` առաջարկելով դիմել դատարան՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու հայցով։ Փաշինյանի ատելության հռետորաբանությունը չի ապահովում ազատ ընտրությունների անցկացումը,-հայտարարել է Զոհրաբյանը։
Նա նաև առաջարկել է վարչապետի պաշտոնակատարին վկայի կարգավիճակով հրավիրել նիստի՝ իր խոսքերը պարզաբանելու համար:
Փաշինյանի ներկայացուցիչները մեկնաբանել են, թե վարչապետի պաշտոնակատարի հռետորաբանությունը կարող է դիտվել որպես հանցագործներին պատասխանատվության ենթարկելու խոստում:
ԿԸՀ-ն ընդմիջում է հայտարարել՝ Զոհրաբյանի ներկայացրած նյութերին ծանոթանալու համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն