Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շտապել է շնորհավորել Նիկոլ Փաշինյանին

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Ձեր նպատակասլացությունն ու հայ ժողովրդի շահերին նվիրված ծառայելը երկրի համար կարևոր հասարակական-քաղաքական արշավում դարձել են հաջողության հասնելու բանալին»,- շեշտել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը վստահություն է հայտնել, որ Մինսկի և Երևանի միջև փոխգործակցությունը տարբեր ոլորտներում կզարգանա` հանուն երկու երկրների ժողովուրդների բարեկամության ու բարգավաճման:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն