Բեսո Բարբակաձեի՝ «Թուրքիան ՆԱՏՕ-ի տրոյական ձին է Անդրկովկասում» հոդվածի հայկական անդրադարձը

Մարդկության համաշխարհային պատմությունը նաև տարբեր հասարակարգերի և կառավարման համակարգերի պատմություն է։ Ժողովրդավարություն կոչված կառավարման համակարգում սեփականաշնորհման մեխանիզմները կարող են այնպես աշխատել, որ դա հանգեցնի պետության ինքնիշխանության սուբյեկտայնության կորստի, ինչպես դա տեղի է ունենում Աջարիայում։ «Թշնամի» Ռուսաստանը վերադարձրել է Վրաստանին իր պատմական տարածքները, իսկ «բարեկամ» Թուրքիան նույն տարածքները վիճարկում է մեզ հետ»,- այսպես է սկսում իր հոդվածը «Վրաստանը և աշխարհը» հրատարակության մեկնաբան Բեսո Բարբակաձեն։

Նա ընդգծում է․«Էրդողանը Մծխեթը համարում է թուրքական հող, իսկ իմ հնագույն հայրենիքի համար սպառնալիքի առկայություն է` Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ռազմական հենակայանի հայտնվելը»։ Այո, Թուրքիայի ռազմական հենակայաններն Ադրբեջանում՝պաշտպանելու են այս երկրի շահերը, իսկ Հայաստանը և Վրաստանը հայտնվում են թրքացման թիրախում։ Բեսո Բարբակաձեն ուշադրություն է հրավիրում ստորև ներկայացրած բանաստեղծության բովանդակության վրա, թեպետ այն զուրկ է հանգից, քանի որ այն թարգմանվել է թուրքերենից, և ներողություն է խնդրում ոտանավորի՝ այսօրինակ թարգմանության համար։

« Բանաստեղծությունը հանգավորված չէ, որովհետև չի թարգմանվել բանաստեղծի կողմից: Սակայն այս դեպքում՝ հետաքրքրական է բանաստեղծությունը ոչ թե չափածո ներկայացնելը, այլ դրա բովանդակությունը։ Եվ նվազ հետաքրքրական չէ այն հանգամանքը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այն արտասանել է մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիսավոր հանդիպման ժամանակ»,- ընդգծել է վրացի մեկնաբանը։

Այսպիսով՝ ներկայացնում ենք «Մծխեթ» բանաստեղծությունը՝ այժմ հայերեն տարբերակով․

 

Մծխեթ

Իմ ճառագող անկյունիկ․

Տաք ծխացող կրակ,

Իմ հին հայրենիք

Այժմ և հավիտյանս հավիտենից։

Ողջ այս տարիներին ապրում եմ՝

Քեզ հետ հանդիպման հույսով,

Մծխեթ։

Հույսերս կապում եմ իմ անպարտելի բանակի հետ․

Թուրքիայի ամենաամայացված հատված․

Լացող էգ եղջերու, որ բաժանվել է իր ձագից․․

Մծխեթ․․․

Չկորցնես հույսդ․ կգա օրդ և քո ոսկե դարը,

Սաստիկ համառությամբ սպասիր որդիներիդ․․

Փայփայիր հույսերդ բարձր լեռների․

Կմիավորվենք միասնական դրոշի ներքո,

Եվ թող ընդհանուր ձեռքերով լուսավորվի իմ հայրենիքը,

Եվ սիրով բոցավառվի քո օջախը։

Բեսո Բարբակաձեն նաև նկատում է, որ ոչ վաղ անցյալում Թուրքիայի արտգործնախարարը Բաթումը հիշատակում է որպես թուրքական քաղաք, սակայն վրացական կողմը նույնիսկ անհրաժեշտ չհամարեց արժանի պատասխան տալ «պատմական ընկերոջը և ռազմավարական գործընկերոջը»։ Առանձին և կարևոր խոսակցության թեմա է այն, որ Աջարիայում բազմաթիվ հաստատություններ և հողատարածքներ ձևակերպվել են որպես թուրք գործարարների մասնավոր սեփականություն՝ անկախ տեղի օրենսդրությունից, և այդ փաստաթղթերը միջազգային համաձայնագրերով պաշտպանված են։ Տեղացիները չեն թաքցնում իրենց դժգոհությունը, որ թուրքերը մեծ ազդեցություն ունեն ոչ միայն բիզնեսի, այլ նաև ընտրությունների վրա։ Աջարիայում ձայների բաշխման վրա վճռական նշանակալից է այն հանգամանքը, թե ում կողմում են հայտնվում թուրքերը, ովքեր այստեղ ունեն հսկայական տարածքներ։ Իսկ ինչ վերաբերում է Մծխեթին․․․

«Տարածքներ, որոնք Ռուսաստանին են հանձնվել օսմաններից՝ Բեռլինի դաշնադրության պայմաններով․ ռուսական կառավարությունը 1878 թ այդ տարածքները բաժանել է երկու վարչական մարզերի՝ Կարսի և Բաթումի։Կարսի մարզում ներառվել են Կարսի, Կաղզվանի, Արդահանի, Օլթիյան շրջանները։ Վրացիները էթնիկ և պատմական հայկական տարածք են համարում Կարսն ու Կաղզվանը, իսկ Արդահանն ու Օլթիյան շրջանները՝ վրացական։ Ստացվում է, որ էթնիկ պատմական հայկական շրջաններին վերագրել են վրացական էթնիկ փոքր տարածքներ և ողջ հայկական պատմական գավառները այսօր դիտարկվում են որպես վրացական պատմական տարածքներ՝ ինչպես Արդահանի դեպքում է։

Պատմական փոքրիկ ակնարկ

1878 թ Բեռլինի վեհաժողովին մասնակցեցին Մեծ Բրիտանիան, Ավստրո-Հունգարիան, Ռուսաստանը․ Օսմանյան կայսրությունը, , Իտալիան և Գերմանիան՝ Սան Ստեֆանոյի պայմանագիրը վերանայելու նպատակով , փաստաթուղթը կոչվեց Բեռլինի տրակտատ, կամ՝ դաշնադրություն անվամբ, որի հետևանքով Արևմտյան Հայաստանի հարցը միջազգային դիվանագիտութան մեջ մտավ որպես «Հայկական հարց»։ Մկրտիչ Խրիմյանը մասնակցում էր Բեռլինի վեհաժողովին՝ որպես Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ներկայացուցիչ։ Խրիմյանը ներկայացնում է Գրիգոր Օտյանի կազմած Հայաստանի «Ինքնավարության ծրագիրը», որի հաստատվելու դեպքում՝ ճանաչվելու էր Հայաստանի անկախությունը Օսմանյան կայսրության կողմից։ Ավստրո-Հունգարիայի պատվիրակության ղեկավար Անդրաշին առաջարկում է օրակարգում ընդգրկել Հայաստանի ինքնավարության ծրագիրը։ Բեռլինում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Գորչակովն արգելք է դնում Հայաստանի ինքնավարության ծրագիրը վեհաժողովի օրակարգ ընդգրկելու վրա՝ պատճառաբանելով, թե հայերն անկախություն չեն ուզում։ Կոնգրեսի աշխատանքների ընթացքում Գորչակովին փոխարինում է Պյոտր Շուվալովը։ Եվ Խրիմյանի խնդրանքով՝ Անգլիայի ներկայացուցիչ Սոլսբերին կրկին առաջարկում է օրակարգ մտցնել Հայաստանի Ինքնավարության ծրագիրը, սակայն Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Շուվալովը կրկին արգելք է դնում։ Այդ պատճառով Հայաստանի անկախության հարցը չի մտնում Բեռլինի վեհաժողովի օրակարգ, սակայն Սոլսբերիի առաջարկով՝ օրակարգ է մտնում բարենորոգումներ իրականացնելու հարցը, որը ներառվում է դաշնադրության մեջ։ Բայց ամենակարևորը՝ Սան Ստեֆանոյի 16-րդ կետը փոխարինվում է 61-րդ-ով․ «Հայաստան» բառը փոխարինվում է «Հայկական մարզեր» և «Հայաբնակ վայրեր» բառակապակցություններով։ Այսինքն՝ օսմանյան կողմն ազատվում է այդ երկրամասը հայերի հայրենիք ընդունելու Սան-Ստեֆանոյի պայմանագրի ձևակերպումից։ ԻՆչ է ստացվում․ թուրքերն իսկապես մշակում են տեխնոլոգիա, որի միջոցով պետությանը նախ՝ զրկում են ինքնիշխանության սուբյեկտայնությունից։ Փաստորեն՝ այդ ժամանակ Ռուսաստանին է անցնում Կարսի մարզը, իսկ Ալաշկերտն ու Բայազետը հանձնվում են Թուրքիային։ Հայերի հարևան բոլոր ժողովուրդներն օգտվելով առիթից՝ հայկական էթնիկ-պատմական շրջանները վերագրում են իրենց։ Մինչ այսօր շարունակվում է կեղծիքի ողբերգությունը։ Կեղծիքը դրսևորվում է թե ամբողջական պատկերով և թե՝ կիսատ-պռատ, ու հեղափոխությունները ևս դարձան տեխնոլոգիա․ կոնկրետ Հայաստանի պարագայում՝՝կոռուպցիայի դեմ պայքարի տեխնոլոգիան հանգեցրեց Արցախի սուբեկտայնության կորստին, ինչպես դա տեղի ունեցավ 1917 թվականի Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության ժամանակ․ կոռուպցիան Հայաստանում չվերացավ և չի էլ վերանալու։Կարող ենք զուգահեռը ներկայացնել․ ամեն դեպքում՝Սովետի երկրում Լենինի հռչակած դասակարգերի սոցիալական հավասարությանն իրականում չհասան։

Վրացի մեկնաբանը նկատում է, որ երբեք վրացական բիզնեսը չի զարգանալու և ներթափանցելու Թուրքիայի տարածքներ, որովհետև թուրքական բիզնեսի զարգացումը Վրաստանում ծանրակշիռ խաղադրույք է` Վրաստանի ներքաղաքական կյանքի վրա ներազդելու համար, ի վերջո՝ այն հանգեցնելու է <<թուրք բարեկամների>> կողմից Վրաստանի պետության սուբյեկտայնության կորստին։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նրա առջև միշտ երկու ճանապարհ կա՝ վատթարագույն և առավել վատթարագույն։

Թուրքիան ՄԱԿ-ի անդամ դարձավ 1945թ-ին և նրան առայսօր ոչ ոք չի հիշեցնում հայկական հարցի մասին։ Դեռ ավելին՝ աշխարհի լուռ հետևողականության պայմաններում՝ թուրք-ադրբեջանական դաշինքն առաջնահերթ է համարում Զանգեզուրի միջանցքը։ Նրա նպատակը Մեծ Թուրանի ճանապարհին առևտրատնտեսական հարաբերութուններ զարգացնելը չէ, այլ Հայաստանին վերջնականապես պետական սուբյեկտայնությունից զրկելը։

-Խելոք մնացեք, հայեր,- չերկբայելով իրենց հաղթանակի վրա՝ հայերին հորդորով կոչ արեց թուրք առաջնորդ Էրդողանը՝ Բաքվում` Արցախի երկրորդ պատերազմի հաղթանակի շքահանդեսում։

«Բարի վայելեք» մեր հազարավոր լույս տղաների զոհաբերությունը, թու՛րք ենիչերիներ։ Մեր ականջին հնչում է՝«հայերն անկախություն չեն ուզում» Ալեքսանդր Գորչակովի ձայնը, որը Երկիր մոլորակի վրա խախտում է բոլոր ազգերի կյանքի իրավունքի հավասարարժեքության սկզբունքը։ Արևմուտքը չի թաքցնում, որ խաղադրույքը դրել է Թուրքիայի վրա և նրան տվել է շատ իրավունքներ, որոնք, ըստ էության, ոտնահարում են մարդու իրավունքները։ Նորից Հայաստանը կանգնած է վատթարագույնի և առավել վատթարագույնի ընտրության առաջ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն