ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Իրանի սահմանապահ զորակազմի վրա

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը հունիսի 27-ին հարվածներ են հասցրել Իրաքում և Սիրիայում Իրանի սահմանապահ զորակազմի վրա, որոնք աջակցում էին Սիրիային և Իրաքին։ Այդ մասին ասվում է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբի հայտարարության մեջ։

«ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ցուցումով՝ամերիկյան օդային զինուժը բարձր ճշգրտության հարվածներ է հասցրել Իրաքում և Սիրիայում այն հաստատությունների վրա, որոնց աջակցում էին Իրանի զինյալ խմբավորումները»,- նշել է Քիրբին։

«Հաշվի առնելով Իրաքում ամերիկյան շահերը ներկայացնող հաստատությունների դեմ անընդմեջ հարձակումները` ԱՄՆ-ի նախագահը կարգադրել է կասեցնել և ճեղքել այդօրինակ հարձակումները»,- հավելել է Պենտագոնի մամուլի քարտուղարը։

Պենտագոնի տվյալներով, հարվածները հասցվել են Սիրիայում երկու և Իրաքում մեկ օպերատիվ օբյեկտների և զինապահեստների ուղղությամբ։ Այս կառույցները մասնավորապես «Քաթաիբ Հեզբոլլահ» և «Քաթաիբ Սայադ աշ-Շուհադ» շիիթական խմբավորումների կողմից էին օգտագործվում։

«Համաձայն միջազգային իրավունքի՝ Միացյալ Նահանգները գործել է ինքնապաշտպանության իրավունքով։ Հարվածներն անհրաժեշտ էին սպառնալիքները վերացնելու և վտանգի ծավալները սահմանափակելու համար», —հայտարարել է  Քիրբին։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն