Բոլոր ուժերը, որոնք հանդես են գալիս պուտինյան շահերի պաշտպանությամբ և այդպես էլ փորձում են վերադառնալ իշխանության, նրանք բռնապետական դաշտում են. Տիգրան Խզմալյան

«Փաստարկ» լրատվականի զրուցակիցն է Հայաստանի եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը: Վարչապետի թեկնածուի հետ զրուցել ենք երկրի ներքաղաքական իրավիճակից և, հաջողելու դեպքում, խնդիրների լուծման ճանապարհներից:

— Պարո՛ն Խզմալյան, սահմանային անվտանգության խնդրի կարգավորման ի՞նչ մեխանիզմներ ունեք:

Սահմանային անվտանգությունը չի կարելի տարանջատել ընդհանրապես երկրի անվտագային համակարգից, ՀՀ-ում միայն Կոտայքի մարզն է, որ սահման չունի: Անհրաժեշտ է համալիր անվտանգություն, որը կարող է լուծվել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ն դուրս գա ռուս-թուրքական գաղութից և անդամակցի Եվրոմիությանը: Շատ հետաքրքիր է, որ ՀՀ-ն ԱՄՆ-ում ունի այդքան մեծ համայք, պատմական կապեր և չի օգտվում դրանից:

Արցախյան հացի լուծումն ինչպե՞ս ենք պատկերացնում, ինչպե՞ս պետք է լուծվի կարգավիճակի հարցը:

Սա ևս քաղաքական հարց է: Մեր խորին համոզմամբ Հայաստանը պարտավոր է կատարել դեռևս 1990 թվականի անկախության հռչակագորվ ամրագրվածը, առ այն որ ՀՀ-ն և Արցախը պետք է վերամիավորվեն: Բացի այդ, Հայաստանը պարտավոր է իրեն հռչակել 1-ին հանրապետության իրավահաջորդ, իսկ սա նշանակում է Արցախի, Նախիջևանի, ինչպես նաև Արևմտյան Հայաստանի կարգավիճակը ՀՀ սահմաններից ներս տեսնել:

— Ձեր քաղաքական ուժն ինչպե՞ս է տեսնում սահմանների ապաշրջափակման խնդրի լուծումը:

— Եթե ապաշրջափակում գեղեցիկ բառով ի նկատի ունեն Մեղրիի միջանցքի տրամադրումը, ապա ասեմ, որ ոչ մի ապաշրջափակում հնարավոր չէ, միչև չկատարվի երկրի ապագաղութացումը: Միայն Հայաստանի ժողովուրդը կարող է լուծել այդ հարցը՝ հանրաքվեների միջոցով:

— Իշխող քաղաքակայն ուժի հետ կոալիցիա կազմելու հավանականություն տեսնո՞ւմ եք:

— Ո՛չ: Մենք բացառում ենք որևէ կոալիցիա իշխող ուժի, ինչպես նաև նախկին ուժերի հետ: Հիմա քաղաքական դաշտում նշմարվում է երկու դաշտ՝ ժողովրդավարական և բռնապետական: Բոլոր ուժերը, որոնք հանդես են գալիս պուտինյան շահերի պաշտպանությամբ և այդպես էլ փորձում են վերադառնալ իշխանության, նրանք բռնապետական դաշտում են: Մենք կոալիցիա կկազմենք միայն ժողովրդավար ուժերի հետ:

— Ինչպե՞ս եք պատկերացնում երկրի արտաքին քաղաքականության մոդելը՝ ավելի շատ ռուսամետ թե՞ արևմտամետ քաղաքականության կողմնակից եք:

— Մենք դեռ 2017 թվականից մտել էինք եվրոինտեգրման գործընթացի մեջ, որն ավարտվեց այս տարի մարտի 1-ին, երբ Եվրոմիությունը վավերացրեց համապարփակ պայմանագիր Հայաստանի հետ: Իշխանությունը, սակայն ոչ մի հայտարարություն չի անում: Մենք պայքարում ենք, որ ԱԺ-ում լինենք, որպեսզի օգտագործենք այս հնարավորությունները, որն արդեն ունենք:

— Առողջապահության առջև այս պահին լրջագույն խնդիր է դրված՝ ինչպե՞ս ենք պատրաստվում հաղթահարել համավարակը, պատվաստումներին կո՞ղմ եք:

— Իմ անձնական կարծիքն այստեղ կարևոր չէ: Քաղաքական գործիչը չի կարող ամեն բան իմանալ: Մենք գալիս ենք ժողովրդին ծառայելու, իսկ դրա համար մենք պետք է կատարենք մենեջերի դերը, որը փնտրում և գտնում է լավագույն մասնագետներին: Մեր գլխավոր նպատակներից է նաև բացել երկիրը սփյուռքի համար:

— Ինչո՞ւ քվե տալ հենց Եվրոպական կուսակցությանը:

— Մենք երկիրը դարձնելու ենք եվրոպական երկիր, եվրոպական օրենքներով, եվրոպական կյանքի մակարդակով, եվրոպական կրթությամբ և առողջապահությամբ, որովհետև մենք խաղաղություն և զարգացում ենք բերելու Հայաստան:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն