Բրիտանական հետախուզությանը մեղադրում են Սիրիայի ահաբեկիչների հետ ուղիղ շփումների համար

Մոսկվայի դիվանագիտական աղբյուրը տեղեկացրել է, որ արևմտյան երկրների հատուկ ծառայությունները ոչ միայն միջնորդավորված, այլ նաև ուղիղ կապեր են հաստատում միջազգային ահաբեկիչների հետ։

Հայտնի է դարձել, որ իդլիբյան գոտում՝ սիրիա-թուրքական սահմանում, գործողությունների ապածավալման՝ «Բաբ Ալ Խավա» ստուգիչ-անցագրային կետում բրիտանական հետախուզության ծառայության և Լիբիայի հարցերով՝ հատուկ դեսպանորդ Ջոնաթան Փաուելը հանդիպել է «Հայաթ Թահրիր Աշ Շամ» միջազգային ահաբեկչական դաշինքի ղեկավարի հետ (Ռուսաստանում արգելված խմբավորում)։ Դաշինքին այլ կերպ անվանում են «Ան Նուսրի» միջազգային ահաբեկչական ճակատ։ Այդ մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը։

Նրա խոսքով՝ «հատուկ ցինիզմ է այն, որ հանդիպման գլխավոր թեման «Հայաթ Թահրիր Աշ Շամ» միջազգային ահաբեկչական դաշինքը ահաբեկչական ցուցակից հանելու հնարավորությունն էր»։ Այդ նպատակով բրիտանացի դիվանագետն առաջարկել է այդ խմբավորմանը՝ հրաժարվել արևմտյան երկրներում վիժեցնող գործողություններից։ Ձեռք է բերվել նաև մշտական ու սերտ համագործակցության հաստատման վերաբերյալ համաձայնություն, ինչը ենթադրում է ահաբեկիչների գործունեության վերաբաշխում այլ տարածքներում։ Ահաբեկչական դաշինքի ղեկավար Ալ Ջուլանիին առաջարկվել է հարցազրույց տալ ամերիկացի ինչ-ինչ լրագրողի՝ դրական վարկանիշ ձևավորելու և խմբավորման հետագա գործունեությունը վերականգնելու նպատակով։ Նուսրովցիների գործունեության վերաբաշխման ընթացակարգին կարող են միանալ Բրիտանիայի դաշնակիցները՝ առաջին հերթին՝ ԱՄՆ-ն։ Բրիտանացի դիվանագետի հետ բանակցությունների արդյունքում՝ ահաբեկիչները համաձայնություն են ձեռք բերել հաղորդակցության աղբյուրներ ունենալ նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հետ։

Այսինքն՝ կկրկնվեն այն դառը փորձերը՝ կապված ահաբեկչական խմբավորումների արյունալի գործունեության հետ, որից սովորաբար անմեղ մարդիկ են զոհ գնում։

Հարկ է տեղեկացնել, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը հրաժարվում է մեկնաբանություններ տալ բրիտանական հետախուզության ներկայացուցիչ Ջոնաթան Փաուելի և

«Ջեբխաթ ան Նուսրա» կազմակերպության ղեկավար Աբու Մուհամմեդ ալ Ջուլանիի հանդիպման մասին ։

Փաստացի՝ հանդիպման հետևանքով ձեռք է բերվել նրանց հետ մշտական հաղորդակցության և նրանց գործունեության վերաբաշխման ընթացակարգի մասին պայմանավորվածություն։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն