ՑԱԽԱԼ-ը հարձակվել է Գազայի ստորգետնյա քաղաքի հինգերորդ մասի վրա

ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը տեղեկացրել է այն մասին, որ անցյալ գիշեր հարձակվել են Գազայում ստորգետնյա քաղաքի՝ «մետրոյի քաղաքի» հինգերորդ մասի վրա։ Ռազմական գործողություններին մասնակցել է ՑԱԽԱԼ-ի՝ 50 մարտական ինքնաթիռ։ Փաստորեն՝ հարվածները հասցվել են Գազայի հարավային շրջանին։ Ոչնչացվել են թունելի 12 կմ-անոց հատվածը և ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառույցները։ Կիրառվել է բարձր ճշգրտության՝ 120 ռազմական համակարգ։ Ոչնչացվել են նաև ՀԱՄԱՍ-ի շտաբները և հսկողության ու հրամանատարական կենտրոնները Ռաֆահում, Քֆար Յունիսում, ինչպես նաև ներքին անվտանգության ծառայության շտաբը Խան Յունիսում և այնտեղ գտնվող ռազմամթերքի պահեստը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն