Նավթի հույսերը Իրանում

«Աֆաբ-ե Յազդ» թերթի՝ «Նավթի հույսերով» վերնագրի ներքո հրապարակումը հիշեցնում է, որ ամերիկյան պատժամիջոցների ժամանակաշրջանում, որը լիովին վերականգնեց ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալֆ Թրամփը, Իրանի Իսլամական հանրապետության ներկրումն ու արտահանումը զգալիորեն կրճատվեց, հատկապես տուժեց նավթի առևտուրը։ Քանի որ այս հումքը ծայրահեղ կարևոր է Իրանի տնտեսության համար, կրճատման իրողությունը ծավալվեց նաև մյուս ճյուղերի վրա։ Ըստ որում՝ նավթի արտահանման նվազումը աննախադեպ էր՝ օրական 2,5 միլիոն բարելից մինչև 300 հազար բարել։

Մի կողմից՝ թե կառավարությունը, թե խորհրդարանը, որն արդեն հավանության էր արժանացրել նոր՝ 2021-2022 թթ բյուջեն, հույս ունեն, որ արտաքին քաղաքական իրավիճակը կփոխվի և կրկին հնարավոր կդառնա արտահանման հզորության աճը։ Մյուս կողմից՝ Իրանի տնտեսության նավթի կախվածության կրճատման հորդորը արդեն վաղուց արդիական է։

«Աֆաբ-ե Յազդ» թերթը կարծիք է հայտնում, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցությունների առաջընթացին զուգընթաց՝ անհրաժեշտ է վերականգնել արտահանման ներուժը։ Թերթի տվյալներով արդեն 2021թ ապրիլին Թեհրանը մեծացրել է նավթի արդյունահանումը՝ օրական 200 հազար բարելով՝ թեպետ ներքին սպառումը մնում է անփոփոխ։ Այժմ խնդիրն այն է, որ արտահանումը պետք է հասցնել մինչ պատժամիջոցների ժամանակների մակարդակը՝ օրական 2,3 միլիոն բարել։

Միաժամանակ՝ թերթի դիտարկամբ՝ նավթը Իրանի ազգային հարստությունն է և նավթի արդյունահանման հարցում հարկ է ունենալ խնայողական մոտեցում, որպեսզի սերունդները ևս կարողանան օգտվել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն