Չինական՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախագիծը և աֆղանական թնջուկը

Չի կարելի անուշադրության մատնել մի իրադարձություն, որը թույլ է տալիս խոսել տարածաշրջանում Անկարայի խոցելի դիրքորոշման մասին։ Խոսքը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային հակամարտության մասին է։

Թուրքական կողմը ջանքեր գործադրեց այդ իրադարձությունը որպես Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի ձախողում ներկայացնելու համար. չէ՞ որ Ղրղզստանը և Տաջիկստանը ներառված են ՀԱՊԿ-ում։ Դա է պատճառը, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հակամարտության խաղաղ կարգավորման համար երկու կողմերին Թուրքիայի օգնություն է խոստացել։ Սակայն Թուրքիայի համար այդ հակամարտությունը տհաճ անակնկալ էր, քանի որ թուրք հանրությունը պետք է որոշում կայացներ արժեքային գերակայությունների շուրջ և պետք է ընտրեր կամ աշխարհիկ նացիոնալիզմը, ինչը ենթադրում է համերաշխություն թյուրքական Ղրղզստանի հետ, կամ՝ պանիսլամիզմը, այսինքն մերժելով քեմալական ժառանգությունը՝ առաջարկել ուտոպիստական նախագծեր մահմեդական ժողովուրդների միասնության և դրանց գործնական իրականացման համար։ Եվ պատահական չէր նույնիսկ Թյուրքական խորհրդի հայտարարությունը ՝ տվյալ հակամարտության խաղաղ կարգավորման և բախման մասնակիցների միջև բարիդրացիական հարաբերությունների պահպանման մասին, չնայած նույն՝ Թյուրքական խորհուրդը հավատարիմ էր Ղրղզստանի հետ իր խորհրդակցություններին։

Հիմնախնդիր է նաև, որ թալիբների մեծամասնությունը փուշթուններ են, և իրական կյանքում նրանք հակված են փուշթունների նացիոնալիզմին, ինչը ենթադրում է աֆղանա-պակիստանյան սահմանների չճանաչում՝ Դյուրանդայի տեղամասում և քրոնիկական հակամարտության շարունակություն Պակիստանի հետ։ Հակամարտության կարգավորման բոլոր նախկին փորձերը, այդ թվում՝ Թուրքիայի մասնակցությամբ, ավարտվել են անարդյունք և ներկա ժամանակում հեռանկարներ չունեն։

Նույնիսկ ներաֆղանական բախումը և իրադրությունը տարածաշրջանում ուղղակիորեն ազդում է « Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախագծի վրա։ Այդ նախագծին մասնակցում է երեք երկիր՝Պակիստանը, Թուրքիան և Ադրբեջանը։ Նախագիծն ինքնին ենթադրում է աշխարհում Չինաստանի հեգեմոն դերի բարձրացում։ Ըստ որում՝ տնտեսական համագործակցությունը Չինաստանի հետ՝ շահեկան է Թուրքիային, Ադրբեջանին և Պակիստանին՝ մասնավորապես նոր Մետաքսի Ճանապարհի շրջանակներում։ Այս կերպ՝ Աֆղանստանի արյունալի իրադարձությունները հարված կհասցնեն «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախագծին։ Այստեղ հանդես կգան կարևոր հակասություններ գործող և մասնակից պետությունների միջև, որոնք մասնակցում են հանուն Աֆղանստանի պայքարի։

Խնդիրն այն է, որ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» չինական նախագծի իրականացումը ծայրահեղորեն ոչ շահավետ է ԱՄՆ-ի համար։ Միացյալ Նահանգները Չինաստանին և Ռուսաստանին համարում է իր գլխավոր հակառակորդները։ Ավելին՝ Ջո Բայդենի վարչակազմը ցանկանում է ստեղծել հակաչինական կոալիցիա, որում կարող են ներառվել Եվրամիության և ՆԱՏՕ-ի երկրները։ Այս դիրքորոշումը չի պատկանում միայն ԱՄՆ-ին։ Օրինակ՝ 2021 թվականի հունիսի 30-ին Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը և Բրիտանիայի արտգործնախարարության ղեկավար Դոմինիկ Ռահաբը իրենց համատեղ հռչակագրում Չինաստանը փաստացի համարեցին հյուսիսատլանտյան հանրակցության ազատական ժողովրդավարության հակառակորդը։ Չէ՞ որ Մեծ Բրիտանիան Թուրքիայի հիմնական դաշնակիցն է՝ ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ համագործակցության առումով։

Այս կերպ՝ վաղ թե ուշ Թուրքիան ստիպված է լինելու ընտրություն անել մի կողմից՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, մյուս կողմից ՝ իր բազմավեկտոր քաղաքականության միջև, որը ենթադրում է համագործակցություն Ռուսաստանի և Չինաստանի հետ։ Դա է պատճառը, որ Աֆղանստանում այս թեորետիկ քաոսը ձեռնտու է ԱՄՆ-ին, որովհետև սպառնալիքներ է ստեղծում Ռուսաստանի և Չինաստանի համար։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն