Չինական պատվաստանյութը որոշեցին թողնել Լենա Նազարյանին

Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի առաջին չափաբաժինը,- հայտնում է ՀՀ ԱԺ փոխնախագահի ժպ պաշտոնը զբաղեցնող Լենա Նազարյանը։
Հիշեցնենք, որ CoronaVac-ը չինական այն պատվաստանյութն է, որը, վարչապետի ժպ պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ցուցումով պետք է ստանար Ազգային ժողովի ղեկավար կազմից որևէ մեկը։
Հետաքրքրական է, որ չինականը բաժին հասավ իգական սեռի փոխնախագահի ժպ-ին։
Նշենք նաև, որ իր ֆեյսբուքյան էջում Լենա Նազարյանը զբաղվում է պատվաստնյութի գովազդով, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն