Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը կաջակցի Ռուսաստանին՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների կոշտացման դեպքում

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ Պեկինը մտադիր է աջակցել Մոսկվային՝ Արևմուտքի պատժամիջոցների կոշտացման դեպքում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը շարունակում են աջակցել միմյանց՝որպես գործընկերներ, և խնդիրը նաև Չինաստանի ինքնիշխանության պետական պաշտպանությունն է։

-Մենք վճռականորեն դեմ ենք միակողմ պատժամիջոցներին,- ընդգծել է դիվանագետը։

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կկարողանան կառուցողական հարգալից երկխոսություն ծավալել և հարթել տարաձայնությունները։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն