Colonial Pipeline ընկերությունը հաքերներին ստիպված էր վճարել 4 միլիոն դոլար փրկագին

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Ռուսաստանը պարտավոր է դադարեցնել կիբեռհարձակումները, որոնք, նրա կարծիքով՝ իրականացվում են ԱՄՆ-ի դեմ։

«Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկրի պարտավորությունն է անել հնարավորինը` խմբավորումներին գտնելու և պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ Colonial Pipeline-ի կիբերհարձակման դեպքի հետ կապված։ Այնպես որ` ես կարծում եմ, որ Ռուսաստանը պարտավորություն ունի` նմանօրինակի կրկնությունը թույլ չտալու համար», — ասել է Բլինքենը CNN –ի իսպանական ծառայության հարցազրույցում, որը տարածել է ԱՄՆ-ի պետքարտուղարությունը։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ իշխանությունները և մասնավոր հատվածն ամրապնդեն պաշտպանությունը ցանկացած կիբերհարձակումներից։

«Հարկ է նաև, որ աշխարհի բոլոր պետությունները պարտավորություն ունենան չթաքցնել հանցագործ խմբավորումներին, որոնք զբաղվում են այսօրինակ հարձակումներով։ Ընդհակառակը, պարտավոր են որոնել և կասեցնել նրանց հանցավոր գործունեությունը, ենթարկել պատասխանատվության»,- հավելել է Բլինքենը։

Ավելի վաղ՝ Colonial Pipeline օպերատորը ժամանակավորապես փակեց խոշորագույն խողովակը՝ կիբերհարձակման պատճառով։ Սպառողները սկսեցին զանգվածաբար բենզին գնել՝ ապագայում բենզինի պակասից խուսափելու համար։ Խողովակաշարի աշխատանքները հնարավոր եղավ վերականգնել, սակայն ընկերությունը հաքերներին ստիպված էր վճարել 4 միլիոն դոլար փրկագին։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն